-
16.01.2013|
18:06
Վերջին տարիներին, քաղաքացիական շարժումների ձևավորման ֆոնին, ակտուալ դարձավ այն հարցը, թե ովքեր են ներկայացնելու ապագա Հայաստանի քաղաքական վերնախավը, արժեքային ինչ համակարգ են նրանք դավանում և ինչ կարող են փոխել մեր երկրում:
-
16.01.2013|
16:49
Բրուսելյան այցի շրջանակում քննարկվել է նաև Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, ու, ինչպես Արտակ Զաքարյանը նկատեց, Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը:
-
16.01.2013|
16:36
Բրուսելյան այցի ամփոփումը, ըստ ամենայնի, պետք է պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանն աներ, սակայն վերջինս որոշել էր չխոսել: Եվրոպական հանդիպումների տպավորությունները լրագրողներին ներկայացրին պատվիրակության անդամներ Արտակ Զաքարյանն ու Կորյուն Նահապետյանը:
-
16.01.2013|
13:45
ԿԸՀ նիստում սահմանվել է 2013 թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուներին Հանրային հեռուստատեսությամբ և Հանրային ռադիոյով եթերաժամի տրամադրման ժամանակացույցը, խորհրդարանական կուսակցությունների միջև բաշխվել են ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոնները, որոշվել է 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառների փակցման կարգը:
-
16.01.2013|
13:42
Հունվարի վերջին Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են այցելել տարածաշրջան` ասել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
-
16.01.2013|
13:34
ՀԱԿ դաշինքին անդամակցող «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը գտնում է, որ կոնգրեսում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, որը եթե չհաղթահարվի, դժվար կլինի դաշինքը պահպանելը:
-
16.01.2013|
01:51
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված նիստ` ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Նիստը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտների համար անցյալ տարի առանցքային նշանակություն ունեցած երկու կարևորագույն միջոցառումների` ՀԱՊԿ շրջանակներում «Փոխգործակցություն-2012» և Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ու դրանց նախորդող պետական և տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ ռազմաքաղաքական փուլի արդյունքների ամփոփմանը:
-
15.01.2013|
18:33
«Հայ-վրացական հարաբերություններում կան հակասություններ, որոնք դեռևս առաջիկա տասնամյակում հարթվելու հեռանկար չունեն և վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցը տարածաշրջանում լուրջ փոփոխություններ չի կարող մտցնել»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց վրացագետ Հայկազուն Ալվրցյանը:
-
15.01.2013|
16:59
Ահարոն Ադիբեկյանի գործը «բացվել է»: «Սոցիոլոգիական» մտքերի շքերթն սկսված է: Ադիբեկյանը թեկնածուների քննադատությամբ է սկսել: Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ըստ սոցիոլոգի, 45 տարի հետո միայն կհավաքի նախագահի պաշտոնի համար անհրաժեշտ ձայները: Նրան իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Արամ Հարությունյանը:
-
15.01.2013|
16:36
«ՀՀ նախագահը թույլ է տվել եզդիական համայնքին զարգացնել իր մշակույթը Հայաստանի տարածքում: Պետության պատվերով հրատարակվում են եզդիական գրքեր, այբբենարան ենք ստեղծել, 30-ից ավել դպրոցներում եզդիերեն առարկա է դասավանդվում: Դեռ էլի կբացվեն դպրոցներ, ռադիոյով, մեր մայրենի լեզվով հաղորդումներ ենք վարում: Եվ այս ամենի համար շնորհակալ ենք ներկա իշախանությանը : Մի՞թե դա քիչ է»: